22.03.2019 14:16

Կալանավորվել է Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թեմերը

Կալանավորվել է Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Թեմերը

Բրազիլիայում, հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում, կալանավորվել է երկրի նախկին նախագահ Միշել Թեմերը:

Նա պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2016-2018 թթ.: Նախկին նախագահը գործում մի քանի դրվագներով է անցնում:

Թեմերի կալանավորումն ընդամենը ժամանակի հարց էին համարում այն բանից հետո, երբ ավարտվելէր նրա նախագահական անձեռնմխելիությունը: Թեմերն ինքը իրեն մեղավոր չի ճանաչում:

Այսպես կոչված՝ «Օպերացիա ավտոլվացում»-ի գործով դատապարտյալների նստարանին են հայտնվել շատ քաղաքական գործիչներ և խոշոր գործարարներ: Ամերիկյան արդարադատության նախարարությունը 2014 թ. մարտին սկսված այդ գործողությունն անվանել է կաշառքի վերաբերյալ պատմության մեջ ամենախոշոր գործը:

Ամեն ինչ սկսվել էր լիցքավորման կայանի փոխանակման կետում փողերի լվացման գործով մի փոքրիկ հետաքննությունից, որը հետագայում նորանոր դրվագներ էր ներգրավել: Արդյունքում՝ պետական նավթային Petrobas ընկերության ղեկավարությունը կասկածվել էր բարձր գներով պայմանագրեր ստանալու դիմաց շինարարական ընկերություններից կաշառք ստանալու մեջ:

Կոռուպցիոն գործերում միլիոնավոր դոլարներ էին շրջանառվում՝ որպես կաշառք: Մեղադրյալների թվում 80-ից ավելի քաղաքական գործիչներ և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ կան: Այդ նույն գործի շրջանակներում կոռուպցիայի մեղադրանքով 12 տարվա կալանքի դատապարտվեց Բրազիլիայի նախկին մի նախագահ ևս՝ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:

Փոխանցում է BBC-ն: