22.03.2019 15:45

Հայաստան կգա ԵԽԽՎ նախագահը. Ա1+

Հայաստան կգա ԵԽԽՎ նախագահը. Ա1+

ԵԽԽՎ նախագահ  Լիլիան Մորի – Պասքիեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան։ 

«Ա1+»-ը՝ հղում անելով ԵԽԽՎ մամլո ծառայությանը, փոխանցում է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի,  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ խմբակցությունների ղեկավարների եւ  խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ:

ԵԽԽՎ նախագահը  նաեւ կմասնակցի գենդերային հացերի վերաբեյալ կլոր սեղանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Մարտի 27-ին, ժամը 13.00-ին, խորհրդարանում նախատեսվում է մամուլի ասուլիս։