23.03.2019 09:30

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը հաղթել են երրորդ տուրում

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը հաղթել են երրորդ տուրում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել:

Երրորդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 2.5-ական միավորով բաժանում են 8-55-րդ տեղերը: Չորրորդ տուրում Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: