23.03.2019 10:00

Անդեր Էրերան հնարավոր է ՊՍԺ տեղափոխվի

Անդեր Էրերան հնարավոր է ՊՍԺ տեղափոխվի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ ազատ գործակալի կարգավիճակում։ Փարիզյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է շաբաթական 173 հազար եվրո աշխատավարձ, ինչը զգալիորեն գերազանցում է մանչեսթերյան թիմում նրա վարձատրությունը, հաղորդում է Marca-ն։

Անդեր Էրերայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Առայժմ երկարաձգման վերաբերյալ համաձայնություն կողմերը չունեն։

Էրերան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014-ին Բիլբաոյի «Աթլետիկից»։