23.03.2019 11:00

«Բավարիայի» նախագահը՝ Գվարդիոլայի իրականացրած տրանսֆերների մասին

«Բավարիայի» նախագահը՝ Գվարդիոլայի իրականացրած տրանսֆերների մասին

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, թե Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ինչպես է աշխատում տրանսֆերային շուկայում։

«Իմ ընկեր Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում։ Եթե նա ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի, որի տրանսֆերային գինը 100 միլիոն եվրո է, այդ խաղացողի տեսանյութով մեկնում է շեյխի հետ հանդիպման։ Հետո նրանք ընթրում են, դիտում են տեսանյութը, եւ շեյխը փոխանցում է անհրաժեշտ գումարը, իսկ հաջորդ օրը մի քանի միլիմետրով բացում է գազի խողովակը եւ վերադարձնում է գումարը։

Ես հպարտ եմ, որ այդպիսի իրավիճակներում մենք «Բավարիայում» գնում ենք ոչ թե վարկային բաժին, այլ շահույթի բաժին»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։