23.03.2019 11:30

Մոուրինյո․ Արդեն 3-4 առաջարկ եմ մերժել

Մոուրինյո․ Արդեն 3-4 առաջարկ եմ մերժել

«Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի շտապում ընդունել մարզչական գործունեության նոր առաջարկ, թեեւ արդեն ունեցել է։

«Ես պատրաստվում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի այս հունիսին։ Հստակ գիտեմ, թե ինչ չեմ ուզում եւ այդ պատճառով արդեն մերժել եմ երեք-չորս առաջարկ։ Ցանկանում եմ աշխատանքի որոշակի ոճ եւ հույս ունեմ՝ կստանամ ուզածս»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվել էր անբավարար արդյունքների համար։