22.03.2019 16:50

Պայթյուն Չինաստանի քիմկոմբինատում. տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ

Պայթյուն Չինաստանի քիմկոմբինատում. տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ

Չինաստանում՝ Յանչեն քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող քիմկոմբինատում հնչած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, 600-ից ավելի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 32-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պայթյունի հարվածային ալիքը կոտրել է շենքերի լուսամուտների ապակիները հինգ կմ շառավղով: Մի քանի հազար մարդ շտապ տարհանվել են: Նրանցից երեք հազարը գործարանի աշխատակիցներն են, մնացածը՝ տեղի բնակիչներ:

Առայժմ, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ պայթյունի գոտում խմելու ջուրը աղտոտված չէ:

Փոխանցում է euronews-ը: