23.03.2019 12:00

AS. Մբապեն Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է

AS. Մբապեն Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հաղորդում է AS-ը:

Իսպանական պարբերականը ճշտել է, որ ֆրանսիացու տրանսֆերի ձեռք բերումը «արքայական» ակումբի գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:

Նշվում է, որ «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կազմի վերակառուցման գործընթաց է սկսում ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին թոփ տրանսֆերներ է խոստացել:

Հայտնի է դարձել՝ 20-ամյա ռմբարկուն դժգոհ է, որ փարիզյան ակուբը ավարտել է ելույթները Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ ինքը տուգանվել է՝ «Մարսել»-ի դեմ նոյեմբերյան հանդիպման նախախայա հավաքին ուշացումով ներկայանալու համար: Տուգանքի չափը կազմել է 180 հազար եվրո:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը մոտ էր Մբապեի տրանսֆերը ձեռք բերելուն 2017 թվականին, սակայն նա վերջին պահին Փարիզը գերադասեց Մադրիդից: