23.03.2019 12:30

«Չելսի»-ի երկրպագուները մտադիր են բոյկոտել տնային հանդիպումները

«Չելսի»-ի երկրպագուները մտադիր են բոյկոտել տնային հանդիպումները

«Չելսի»-ի երկրպագուները մտադիր են բոյկոտել տնային հանդիպումները, տեղեկացնում է Football Italia-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, այդպիսով նրանք ցանկանում են ակումբի ղեկավարությունից պահանջել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հրաժարականը:

Հայտնի է դարձել, որ ավելի քան 400 երկրպագու հետ է տվել «Վեստ Հեմ»-ի դեմ հանդիպման տոմսերը, 700-ն էլ մտափոխվել է ու չի ներկայանա «Բարնլի»-ի դեմ խաղին:

Պրեմիեր լիգայի 30 տուրից հետո «ազնվականներ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: