23.03.2019 13:00

Դեշամը խոսել է Զիդանի՝ Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հեռանկարի մասին

Դեշամը խոսել է Զիդանի՝ Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հեռանկարի մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը վստահություն է հայտնել, որ կգա ժամանակը, երբ Զինեդին Զիդանը կստանձնի երկրի ընտրանու ղեկը:

«Կգա ժամանակն ու Զիդանը կստանձնի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ դա երբ կլինի: Սակայն դա կլինի տրամաբանական քայլ իր կողմից: Նույնը տեղի ունեցավ ինձ հետ»,- 50-ամյա մասնագետի խոսքերը փոխացնում է L’Équipe-ը:

Հիշեցնենք, որ Դեշամը Ֆրանսիայի հավաքականը մարզում է 2012 թվականից: Նրա օրոք ֆրանսիացիներն արծաթե մեդալ են նվաճել Եվրո-2016-ում, իսկ 2018 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթող են ճանաչվել: