23.03.2019 13:30

«Բարսելոնա»-ի ոչ մի ֆուտբոլիստ չի ներկայացել Վալվերդեի նշանակած կամավոր մարզումներին

«Բարսելոնա»-ի ոչ մի ֆուտբոլիստ չի ներկայացել Վալվերդեի նշանակած կամավոր մարզումներին

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այն ֆուտբոլիստներին, որոնք հավաքականներ չեն ուղևորվել, յոթօրյա արձակուրդ է տվել: Սակայն իսպանացի մասնագետը կամավոր մարզումներ է նշանակել: «Կապտանռնագույններ»-ի ոչ մի խաղացող չի ներկայացել այդ օրերին:

Ինչպես փոխանցում է Record-ը, կազմի 23 ֆուտբոլիստից քաղաքում են մնացել Պիկեն, Բոատենգը, Լանգլեն ու Մալկոմը, չհաշված՝ վնասվածք ունեցող Ռաֆինյային, Դեմբելեին ու Սուարեսին: Երկուշաբթի և երեքշաբթի նրանք կարող էին կատալոնական թիմի մարզումային բազայում մերսման վերականգնողական թերապիա անցնել, որից հետո մարզվել անհատական ծրագրով: Վալվերդեն խնդրել է մարզչական ու բժշկական անձնակազմին տեղում լինել, սակայն վերոհիշյալ խաղացողներից ոչ մեկ չի ներկայացել:

Հավելենք, որ «Բարսելոնա»-ն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ատլետիկո»-ին գերազանցելով 10 միավորով: