24.03.2019 09:00

Զիդանը «Ռեալում» գտել է առանցքային խաղացողին

Զիդանը «Ռեալում» գտել է առանցքային խաղացողին

Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն  անձամբ հանդիպել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ և ասել նրան, որ հաջորդ մրցաշրջանում նա դառնալու է թիմի առանցքային խաղացողը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Զիդանը, չնայած 2018/2019 խաղաշրջանում Ասենսիոյի ոչ հաջող խաղին, դեռ հավատում է նրան։ Ակումբի ղեկավարությունը նույնպես համամիտ է մարզչի կարծիքի հետ։ Մասնավորապես, Ֆլորենտինո Պերեսը հավատում է, որ Ասենսիոն կդառնա թիմի կարևոր մասը։

Զիդանը կրկին գլխավորում է «Ռեալը» մարտի 11-ից։