24.03.2019 09:30

ՊՍԺ-ն նույնպես միացավ Դորտմունդի «Բորուսիա»-ի աստղի տրանսֆերի համար մղվող պայքարին

ՊՍԺ-ն նույնպես միացավ Դորտմունդի «Բորուսիա»-ի աստղի տրանսֆերի համար մղվող պայքարին

ՊՍԺ-ն սկսել է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը պատրաստ է 18-ամյա խաղացողի տրանսֆերի համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:

Անգլիացի խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 80 մլն եվրո, սակայն «Բորուսիա»-ն մտադիր է 118 մլն եվրոյի եկամուտ ստանալ:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 35 խաղի՝ դառնալով 9 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: