24.03.2019 10:00

Լյորիսը գերազանցեց Զիդանի ցուցանիշը

Լյորիսը գերազանցեց Զիդանի ցուցանիշը

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 4:1 հաշվով պարտության մատնեց Մոլդովայի ընտրանուն:

Աշխարհի գործող չեմպիոնի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել դարպասապահ Ուգո Լյորիսը: վերջինիս համար այս հանդիպումը 109-րդն էր հավաքականի կազմում:

32-ամյա խաղացողն այս ցուցանիշով շրջանցեց լեգենդար Զինեդին Զիդանին, ով ազգային ընտրանու կազմում անցկացրել էր 108 խաղ:

Լավագույն եռյակում տեղ են գտել Մարսել Դեսային(116), Թիերի Անրին(123) և Լիլիան Թյուրամ(142):