24.03.2019 10:30

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստիան Պանուչին պաշտոնանկ է արվել: Այս մասին տեղեկացնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում ալբանացիները երեկ սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել էին Թուրքիայի ընտրանուն:

Հավելենք, որ ալբանացիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Անդորրայի դեմ: Խաղը կկայանա մարտի 25-ին: