24.03.2019 11:33

Ջական ցանկանում է «Արսենալ»-ից ավելի ուժեղ թիմ տեղափոխվել.

Ջական ցանկանում է «Արսենալ»-ից ավելի ուժեղ թիմ տեղափոխվել.

«Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական ցանկանում է կարիերան շարունակել ավելի բարձրակարգ ակումբում:

«Ես շատ ամբիցիոզ եմ և այժմ պետք է հաջորդ քայլս կատարեմ: «Արսենալ»-ը չի լինի իմ վերջին ակումբը, քանի որ ցանկանում եմ ավելի ուժեղ թիմում խաղալ»,- շվեյցարացու խոսքերն է մեջբերում Tagblatt-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «զինագործներ»-ի կազմում խաղալուց առաջ հանդես է եկել նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ում և «Բազել»-ում: