24.03.2019 12:00

TMW. «Արսենալ»-ը նոր պայմանագիր չի առաջարկի Լիխտշտայներին

TMW. «Արսենալ»-ը նոր պայմանագիր չի առաջարկի Լիխտշտայներին

«Արսենալ»-ի պաշտպան Շտեֆան Լիխտշտայները մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Այս մասին տեղեկացնում է TMW-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը մտադիր չեն նոր պայմանագիր առաջարկել խաղացողին: Հաղորդվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Բունդեսլիգայում:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից էր հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում: