24.03.2019 12:37

The Sun. Կրոսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

The Sun. Կրոսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը պատրաստ է խաղացողի տրանսֆերի համար 50 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել: 

Հաղորդվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ հեռանալ «արքայական ակումբ»-ից: