24.03.2019 13:00

Դիդյե Դեշամը, հնարավոր է, գլխավորի «Յուվենթուս»-ը

Դիդյե Դեշամը, հնարավոր է, գլխավորի «Յուվենթուս»-ը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջիկա ամռանը կարող է վերադառնալ ակումբային ֆուտբոլ:

«Նապոլի»-ի նախկին սպրտային տնօրեն Պյերպաոլո Մարինոյի տեղեկություններվ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին կհեռանա թիմից, իսկ նրան կփոխարինի հենց Դեշամը:

Հիշեցնենք, որ 2006/07 մրցաշրջանում ֆրանսիացին գլխավորել է թուրինյան գրանդը: Դեշամի օրոք «ծեր սինյորա»-ն Ա Սերիայի ուղեգիր է նվաճել, սակայն ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 50-ամյա մասնագետը հեռացել է: