24.03.2019 13:40

«Ռեալ»-ը, «Բավարիա»-ն, «Արսենալ»-ն ու ևս 9 ակումբ կմասնակցի International Champions Cup-2019-ին

«Ռեալ»-ը, «Բավարիա»-ն, «Արսենալ»-ն ու ևս 9 ակումբ կմասնակցի International Champions Cup-2019-ին

International Champions Cup-2019-ին կմասնակցեն 12 ակումբներ: Այս մասին հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը:

Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում:

Մասնակիցներն են Մադրիդի «Ռեալ»-ը, «Միլան»-ը, «Բենֆիկա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Բավարիա»-ն, «Արսենալ»-ը, «Յուվենթուս»-ը, «Տոտենհեմ»-ը, «Ինտեր»-ը, «Ատլետիկո»-ն, «Ռոմա»-ն և մեքսիկական «Գվադալախարա»-ն: