24.03.2019 01:43

Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում պարտվեց  Բոսնիա և Հերցեգովինային (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց:

33-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Կրունիչը: 80-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Միլոսեվիչը: Լրացուցիչ ժամանակում մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը, սակայն այն բավարար չէր պարտությունից խուսափելու համար:

Այսպիսով, մեր ընտրանին մրցաշարում մեկնարկում է պարտությամբ: Առաջին տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում են Իտալիայի, Հունաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները:

Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան՝ 2:1