24.03.2019 10:31

Գյուլբուդաղյանց.Մենք լավատես ենք և հավատում ենք, որ հաջորդ հանդիպումներում ավելի լավ հանդես կգանք

Գյուլբուդաղյանց.Մենք լավատես ենք և հավատում ենք, որ հաջորդ հանդիպումներում ավելի լավ հանդես կգանք

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպումից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշել է, որ իր թիմը վատ չի խաղացել և առաջիկայում ավելի լավ հանդես կգա:

- Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի կապակցությամբ: Մենք վատ չխաղացինք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ խաղակեսում: Երկրորդում մեր հարձակվողներն ավելի շատ տարածություն ունեին:

Մենք լավատես ենք և հավատում ենք, որ հաջորդ հանդիպումներում ավելի լավ հանդես կգանք,- ասել է Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 26-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Ֆինլանդիայի ընտրանուն: