25.03.2019 12:15

Մանր ժուլիկություն՝ հօգո՞ւտ, թե՞ ի վնաս Քոչարյանի

Մանր ժուլիկություն՝ հօգո՞ւտ, թե՞ ի վնաս Քոչարյանի

Ռ. Քոչարյանի կայքերից մեկը (yerevan.today) նրա «Կյանք եւ ազատություն» գրքի հրապարակումից անմիջապես հետո տեղադրեց դրանից մի հատվածի հայերեն թարգմանությունը (yerevan.today 25.01.2019)։

Գրքի մասին արդեն շատ է գրվել՝ որպես կեղծիքների, ուրացումների ու վերագրումների մի ժողովածու։ Ստորեւ մենք կներկայացնեք հիշյալ կայքի մի մանր ժուլիկություն, մեղկ գործելակերպ՝ իր բնույթով շատ բնութագրական Քոչարյանի «պաշտպանական թիմին»` լայն առումով։

Հայկական զինված կազմավորումների հաջողությունները ներկայացնելիս Քոչարյանը հստակ ու հետեւողականորեն օգտագործում է «освобождение» բառը, երբ խոսքը վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմաններին, եւ  «захват», «захватить», «занять», «взять», «брать» բառերը, երբ խոսքը վերաբերում է մարզի սահմաններից դուրս բնակավայրերին ու տարածքներին (նկատի ունենք թարգմանված հատվածի ռուսերեն բնագիրը)։ Կայքը որոշել է չփչացնել Քոչարյանի «հերոս-հայրենասերի» կերպարը եւ, նույնպես հետեւողականորեն, բոլոր դեպքերում հայերեն թարգմանության մեջ օգտագործել է միայն «ազատագրել»-ը։

Մեկնաբանություններն ու բացատրությունները թողնելով ընթերցողին՝ ներկայացնենք   ուշագրավ այդ պատկերը.

  1. «В войсках царило воодушевление, все предчувствовали скорое освобождение Мардакерта» (էջ 180)։ «Զորքերում ոգևորություն էր տիրում, բոլորը կանխազգում էին Մարտակերտի շուտափույթ ազատագրումը»:
  2. «В общем, захват Кельбаджарского района стал для нас военной необходимостью, без которой успех на Мардакертском направлении оказался бы краткосрочным» (էջ 180)։ «Մի խոսքով, Քելբաջարի շրջանի ազատագրումը մեզ համար ռազմական անհրաժեշտություն էր դարձել, առանց որի Մարտակերտի ուղղությամբ հաջողությունը կարճատև կլիներ»:
  3. «Наступление началось 27 марта, и уже к 2 апреля наши войска, захватив с боями несколько сел, вышли на важный перекресток» (էջ 180)։ «Հարձակումը սկսվեց մարտի 27-ին, և արդեն ապրիլի 2-ին մեր զորքերը, մարտերով ազատագրելով մի քանի գյուղ, դուրս եկան կարևոր խաչմերուկը»։
  4. «5 апреля наши подразделения заняли Омаркий перевал и установили полный контроль над Кельбаджаром» (էջ 181)։ «Ապրիլի 5-ին մեր ստորաբաժանումներն ազատագրեցին Օմարի լեռնանցքն ու լիակատար հսկողության տակ վերցրին Քելբաջարը»։
  5. «В самый разгар наступления мне доложили, что по национальному радио второй день идет передача о недопустимости и безответственности захвата Кельбаджара и о возможных непредсказуемых последствиях для Армении» (էջ 181)։ «Հարձակման ամենաթեժ պահին ինձ զեկուցեցին, որ ազգային ռադիոյով արդեն երկրորդ օրն է հաղորդում են Քելբաջարի ազատագրման անթույլատրելիության ու անպատասխանատվության և Հայաստանի համար հնարավոր անկանխատեսելի հետևանքների մասին»:
  6. «Наши силы самообороны были переброшены на восточное направление, где им предстояло завершить освобождение Мардакерта» (էջ 182)։ «Ինքնապաշտպանության մեր ուժերը տեղափոխվեցին արևելյան ուղղություն, որտեղ պիտի ավարտեին Մարտակերտի ազատագրումը»:
  7. «В середине июня началась операция по освобождению райцентра Мардакерт и близлежащих сел» (էջ 183)։ «Հունիսի կեսին սկսվեց Մարտակերտ շրջկենտրոնի ու մերձակա գյուղերի ազատագրման գործողությունը»։
  8. «После взятия Кельбаджара посредники начали оказывать на нас сильнейшее давление, требуя вернуть район Азербайджану» (էջ 183)։ «Քելբաջարի ազատագրումից հետո միջնորդները սկսեցին ուժեղ ճնշում գործադրել մեզ վրա՝ պահանջելով շրջանը վերադարձնել Ադրբեջանին»:
  9. «Вечером того же дня мы с Самвелом Бабаяном уже обсуждали следующий шаг: как ускорить взятие Агдама» (էջ 190)։ «Նույն օրվա երեկոյան Սամվել Բաբայանի հետ արդեն քննարկում էինք հաջորդ քայլը. ինչպես արագացնել Աղդամի ազատագրումը»։
  10. «Естественно, там ничего не знали: мы же никого заранее не предупреждали, что собираемся брать Агдам» (էջ 192)։ «Բնականաբար, այնտեղ ոչինչ չգիտեին. ոչ մեկին նախապես չէինք զգուշացրել, որ պատրաստվում ենք ազատագրել Աղդամը»։
  11. Тем временем продвинулись еще дальше за Агдам, заняли значительную территорию и создали безопасную зону вокруг Степанакерта и прилегающих к нему сел (էջ193)։ Այդ ընթացքում Աղդամից բավական առաջ էինք անցել, զգալի տարածություն ազատագրեցինք և անվտանգ գոտի ստեղծեցինք Ստեփանակերտի ու հարակից գյուղերի շուրջը:
  12. «После взятия Агдама внимание мирового сообщества переключилось на него» (էջ 195)։ «Աղդամն ազատագրելուց հետո համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվեց նրան»։
  13. «Мы соглашались, заключали краткосрочное перемирие, которое очень скоро нарушалось противником, и тут же быстро брали другой район» (էջ 195)։ «Մենք համաձայնում էինք, կարճաժամկետ հրադադար էինք կնքում, որը շուտով հակառակորդի կողմից խախտվում էր, ու մենք արագ ազատագրում էինք հաջորդ շրջանը»:
  14. «Каждый район давал достаточно боеприпасов, оружия, техники и продовольствия, обеспечивая нас ресурсами для взятия следующего» (էջ 195)։ «Շրջաններից յուրաքանչյուրը բավականաչափ զինամթերք, զենք, տեխնիկա ու պարեն էր տալիս՝ մեզ ապահովելով հաջորդը ազատագրելու միջոցներով»։
 
iLur.am