Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է վերածվել մզկիթի

Ստամբուլի խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, կարող է կրկին վերածվել մզկիթի:
Նման տարբերակը չի բացառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:
Նրա խոսքով՝ թանգարանային կարգավիճակից կրոնականի անցումն անհրաժեշտ է մուտքի վճարը չեղարկելու համար: Այժմ «Այա Սոֆիայի» տոմսն արժե մոտավորապես 10 դոլար, մինչդեռ նրա հարևանությամբ գտնվող մզկիթում մուտքն անվճար է:
Մի քանի օր առաջ Էրդողանը շեշտել էր, թե չի պաշտպանում Սուրբ Սոֆիան գործող մզկիթի վերածելու գաղափարը, քանի որ դա կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ:
Կոստանդնուպոլսի «ոսկե դարի» խորհրդանիշը հանդիսացող հայրապետական տաճարը մզկիթի է վերածվել 1453 թ.՝ քաղաքը օսմանցիների կողմից գրավվելուց անմիջապես հետո: 1935 թ. տաճարը վերածվել էր թանգարանի:
Փոխանցում է euronews-ը: