28.03.2019 16:42

Այա-Սոֆիայի կարգավիճակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշելիքն է

Այա-Սոֆիայի կարգավիճակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշելիքն է

Թուրքիան չի կարող  փոխել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության:

Այս կազմակերպությունում հայտարարել են, որ թանգարանը մզկիթի վերածելու որոշումը պետք է կայացնի Համաշխարհային ժառանգության մասնագիտական հանձնաժողովը:

Ավելի վաղ՝ կիրակի օրը նշանակված տեղական իշխանությունների ընտրությունների նախօրեին, նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այդպիսով Այա-Սոֆիայի մուտքը բոլոր դավանանքների ներկայացուցիչների համար անվճար կդառնա:

Սակայն այս առաջարկը ոչ բոլորն են գնահատել:

«Խոսքը ոչ միայն խոշորագույն քրիստոնեական տաճարի մասին է՝ ամենամեծը բազում դարերի ընթացքում, այլև մարդկության ժառանգության: Տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Նրա կարգավիճակի փոփոխությունը վիրավորում է ոչ միայն քրիստոնյա հավատացյալների, այլև համաշխարհային հանրության զգացմունքները: Այն հակասում է միջազգային իրավունքին»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Գերոգի Կատրուգալոսը:

Փոխանցում է euronews-ը: