01.04.2019 15:35

Մոզամբիկում խոլերան թափ է հավաքում

Մոզամբիկում խոլերան թափ է հավաքում

Մոզամբիկում, որտեղ մարտի կեսերին տրոպիկական ուժեղ փոթորիկ էր մոլեգնել,  խոլերայով վարակվածների թիվն աճել է գրեթե կրկնակի՝ հասնելով 271-ի: Այդ մասին հաղորդել են երկրի իշխանությունները՝ նշելով, որ առայժմ ոչ մի մահացու ելք չի գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոզամբիկ է ուղարկել 900 հազար պատվաստանյութ, երկուշաբթի, հավանաբար,  տուժած շրջաններում խոլերայի դեմ պատվաստելու շտապ գործընթաց կսկսվի:

Մահաբեր հիվանդության ամենաշատ հաստատված դեպքեր գրանցվել են մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բեյրայում, որը փոթորկի հետևանքով 90 %-ով ավերվել է: «Բժիշկներ՝ առանց սահմանների» անկախ մարդասիրական բժշկական կազմակերպությունն այնտեղ արձանագրել է խոլերայի կասկածի՝ օրական գրեթե 200 դեպք: Խմելու ջրի բացակայության, փոթորկից ավերված կոյուղու և ջրամատակարարման համակարգի խաթարման հետևանքով հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ:

Փոխանցում է euronews-ը: