Էրդողանի կուսակցությունը Թուրքիայի մեծ քաղաքներում պարտվել է ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) Անկարայում և Ստամբուլում պարտվել է տեղական ընտրություններում: Այդ մասին այսօր հաղորդել է Reuters-ը:
Թուրքիայի առաջնորդն ինքը ավելի վաղ այդ ընտրություններն անվանել էր «ողջ մնալու հարց»:
Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարում հաղթել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածուն՝ Մանսուր Յավասը: «Մարդիկ քվեարկել են հօգուտ ժողովրդավարության, նրանք ընտրել են ժողովրդավարությունը»,- ասել է այդ կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն:
Դիմելով իր կողմնակիցներին՝ Էրդողանը ընդունել է իշխող կուսակցության պարտությունը երկու քաղաքներում և նշել, որ դրանց մերձակա քաղաքները քվեարկել են ԱԶԿ-ի օգտին: «Մենք հաղթել ենք 778 շրջանում, հետևաբար՝ Թուքրիայի բոլոր շրջանների 56 տոկոսում կկառավարի Արդարության և զարգացման կուսակցությունը»,- ասել է Էրդողանը:
Փոխանցում է lenta.ru-ն: