02.04.2019 12:18

Սամվել Կարապետյանն այլեւ Արցախի ՊԲ փոխնախարարը չէ

Սամվել Կարապետյանն այլեւ Արցախի ՊԲ փոխնախարարը չէ

Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ այսօր իր զեկուցագրի համաձայն թողնում է Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից:

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում: Ամենալավն ու բարին բոլորիս»,- մասնավորապես գրել է Կարապետյանը: