ԱՄՆ-ը պատժում է Թուրքիային՝ Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու համար

ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը՝ կապված ռուսաստանյան C-400 hրթիռային համակարգեր ձեռք բերելու՝ Անկարայի որոշման հետ:
Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում էր հրաժարվել C-400-ից:
«Քանի դեռ Թուրքիան միանշանակ որոշում չի կայացրել ռուսաստանյան C-400 գնելուց հրաժարվելու մասին, թուրքական F-35-ի մարտունակությունն ապահովելու հետ կապված միջոցառումները դադարեցվում են,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ՌՕՈՒ փոխգնդապետ Մայք Էնդրյուսը:- Միևնույն ժամանակ, այդ կարևոր հարցի շուրջ մեր երկխոսությունը Թուրքիայի հետ շարունակվում է»:
Փոխանցում է BBC-ն: