02.04.2019 13:18

Ջո Բայդենին մեղադրել են անպարկեշտ պահվածքի համար

Ջո Բայդենին մեղադրել են անպարկեշտ պահվածքի համար

Վերջերս 76-ամյա  Ջո Բայդենին արդեն երկրորդ անգամ են հիշեցնում կանանց հետ անպարկեշտ վարվելու մասին:

Քոնեքթիքութի բնակչուհին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել է անպարկեշտ պահվածքի համար. նա քիթը քսել է իր քթին: Ավելի վաղ մեկ ուրիշ կին էր հայտարարել, որ Բայդենը հոտ է քաշել իր մազերից:

«Դրա մեջ սեքսուալ ենթատեքստ չկար, նա բռնեց գլուխս, ձեռքը դրեց վզիս ու ինձ ձգեց դեպի իրեն՝ քիթ քթի քսելու»,- այսպես է 43-ամյա Էմի Լոպոսը նկարագրել տասնամյա վաղեմության դեպքը:

Ի դեպ, Ջո Բայդենը 2020 թ. նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուն է, մինչև վերջերս նա վարկանիշների առաջատարն էր:

Դելավեր նահանգից նախկին սենատորը և Օբամայի վարչակազմում երկու անգամ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Բայդենը արդեն երկու անգամ նախագահ առաջադրվելու անհաջող փորձ է արել՝ 1998 և 2008 թթ.:

Փոխանցում է BBC-ն: