03.04.2019 13:55

Ալժիրի «հավերժական» նախագահ Բուտեֆլիկան հրաժարական է տվել

Ալժիրի «հավերժական» նախագահ Բուտեֆլիկան հրաժարական է տվել

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան իր հրաժարականի պահանջով մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից հետո թողել է պաշտոնը, հաղորդել է Ալժիրի պետական APS գործակալությունը:

82-ամյա նախագահը, որը երկիրը ղեկավարել է 20 տարի, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մինչև ապրիլի 28-ը լքել պաշտոնը: Սակայն ցուցարարներին դա չէր բավարարել:Ալժիրի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Ահմեդ Սալահը պահանջել էր նախագահին անգործունակ հայտարարել և հեռացնել պաշտոնից:

Հրաժարականի վերաբերյալ հայտարարությանը ցուցարարներն արձագանքել են փողոցային տոնախմբություններով:

Փոխանցում է BBC-ն: