03.04.2019 16:51

Ալժիրում դատական հայց է ներկայացվել Բուտեֆլիկայի եղբոր դեմ

Ալժիրում դատական հայց է ներկայացվել Բուտեֆլիկայի եղբոր դեմ

Նախաձեռնող խումբն Ալժիրում դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ (արդեն նախկին) Աբդելազիզ Բուտեֆլիկայի եղբոր՝ Սաիդի դեմ:

Սաիդ Բուտեֆլիկան, որ զբաղեցրել է պետության ղեկավարի խորհրդականի պաշտոնը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու՝ «կեղծիքի և նախագահի գործառույթները յուրացնելու» մեջ:

Ինչպես նշվում է հայցադիմումում, «Սաիդ Բուտեֆլիկան մի շարք լուրջ խախտումներ է թույլ տվել, որոնք շոշափում են ազգի շահերը», նա «պատահական և անպատասխանատու գործողություններ է կատարել» և «լուրջ սպառնալիք ստեղծել ազգի միասնությանը և ալժիրցի ժողովրդի համախմբվածությանը», հաղորդում է ТАСС-ը:

Փոխանցում է newsru.com-ը: