03.04.2019 17:25

Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել երկրի ընտրական գործընթացներին

Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել երկրի ընտրական գործընթացներին

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը քննադատել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադինոյի կոչը՝ ընդունելու մարտի 31-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները:

«Ոչ մի պետություն իրավունք չունի դուրս գալ դեմոկրատիայի շրջանակներից և միջամտել այլ երկրների ընտրական գործընթացներին, ինչպես նաև ներկայանալ որպես քվեարկության արդյունքները լեգիտիմացնող օրինական աղբյուր: Թուրքիան իրավական պետություն է, իսկ մարտի 31-ի ընտրություններն անցել են դեմոկրատական և թափանցիկ մթնոլորտում: Ընտրությունների ընթացքում հանրապետությունում տիրել է կայունություն և խաղաղություն: Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել Թուրքիայում քաղաքական ուժերի միջև դեմոկրատական և իրավական պայքարը»,- ասվում է Ակսոյի՝ այսօր տարածված հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը ԱՄՆ-ին նաև կոչ է արել «հրաժարվել հակաժողովրդավարական գնահատականներից և կարծրատիպերից»:

Փոխանցում է tass.ru-ն: