04.04.2019 13:01

Թուրքիայի ԱԳՆ. Պետքարտուղարության հայտարարությունը չի արտացոլում նախարարների հանդիպման էությունը

Թուրքիայի ԱԳՆ. Պետքարտուղարության հայտարարությունը չի արտացոլում նախարարների հանդիպման էությունը

Պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպման արդյունքների վերաբերյալ պետքարտուղարության հայտարարությունը չի արտացոլում դրանց էությունը, ինչպես նաև պարունակում է այնպիսի խնդիրներ, որոնք նույնիսկ չեն շոշափվել բանակցություններում:

Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյի հայտարարությունում, որը չորեքշաբթի տարածել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը:

Դիվանագետը չի ճշտել, թե հատկապես ինչ թեմաների մասին է խոսքը:

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադիոյի խոսքով՝ Փոմփեոն Չավուշօղլուին ասել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի ռազմական գործողությունները կարող են կործանարար հետևանքներ ունենալ: ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է նաև C-400 ռուսաստանյան հրթիռա-զենիթային համակարգերի գնման հարցը՝ իր մտահոգությունները հայտնելով այդ առնչությամբ: Պետքարտուղարը նաև «կոչ է արել արագ կարգավորել Թուրքիայում  ԱՄՆ քաղաքացիների ապօրինի ձերբակալման հետ կապված գործերը»:

Փոխանցում է tass.ru-ն: