04.04.2019 14:29

Բուտեֆլիկան ներողություն է խնդրել Ալժիրի ժողովրդից

Բուտեֆլիկան ներողություն է խնդրել Ալժիրի ժողովրդից

Աբդելազիզ Բուտեֆլիկան, որի անունից երեքշաբթի օրը հրապարակվեց Ալժիրի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունը, չորեքշաբթի օրը նոր ուղերձ է հղել ժողովրդին:

 Ինչպես հաղորդել է Alg24 լրատվական կայքը, պետության նախկին ղեկավարը ալժիրցիներից ներողություն է խնդրել:

«Լքելով պաշտոնը, ավարտելով իմ նախագահական ուղին՝ ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից՝ իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար,- ասվում է Բուտեֆլիկայի ուղերձում:- Ես ներողություն եմ խնդրում ձեզանից՝ որպես մի մարդ, որին հատուկ է սխալներ գործել, բոլոր բացթողումների համար, որ թույլ եմ տվել ձեր նկատմամբ՝ խոսքով լինի թե գործով»:

Բուտեֆլիկան հավելել է, որ դա իր վերջին ուղերձն է:

Փոխանցում է newsru.com-ը: