04.04.2019 15:11

Ստամբուլում վերահաշվարկ է կատարվում ընդդիմության հաղթած ընտրատեղամասերում

Ստամբուլում վերահաշվարկ է կատարվում ընդդիմության հաղթած ընտրատեղամասերում

Թուրքիայի ընտրական հանձնաժողովը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ձայների վերահաշվարկ է հայտարարել այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Դա պահանջել է նախագահ Էրդողանի «Արդարության և զարգացման կուսակցությունը», որը վիճարկում է նաև Անկարայի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաղթանակը:

Էրդողանի հակառակորդների կարծիքով՝ նախագահը ջանում է պահել իշխանությունը՝ չնայած ներքին քաղաքական ասպարեզում նրա անհաջողությանը:

Ստամբուլում ամբողջ թաղամասեր կան, որոնք համարվում են ընդդիմադիր «Ժողովրդական հանրապետական կուսակցության» պատվարը:

Էրդողանի հանդեպ վերաբերմունքը, բառի բուն իմաստով՝ պառակտել է հանրությանը: Ստամբուլի փողոցներում «Ժողովրդական հանրապետական կուսակցության» համակիրների հետ հերթական հարցազրույցի ժամանակ նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև իսկական տուրուդմբոց է սկսվել: Նկարահանող խումբը ստիպված է եղել փախչել ու թաքնվել մոտակա սրճարանում:

Փոխանցում է euronews-ը: