05.04.2019 11:07

Փաշինյանի ցուցումով գործ է հարուցվել նրա մերձավորներից մեկի դեմ

Փաշինյանի ցուցումով գործ է հարուցվել նրա մերձավորներից մեկի դեմ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: