08.04.2019 14:32

Լավրով. Լիբիայում ճգնաժամի մեղավորը ՆԱՏՕ-ն է

Լավրով. Լիբիայում ճգնաժամի մեղավորը ՆԱՏՕ-ն է

Ռուսաստանը կարծում է, որ լիբիացիներն իրենք պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Կահիրեում Եգիպտոսի Արաբական Հանարապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպման ընթացքում:

«Լիբիական ճգնաժամի պատճառն այն է, ինչը նատօ-ականներն արեցին այդ երկրի հետ 2011 թ.: Հենց այդ ժամանակից երկիրը վերածվեց կործանվող պետության (եկեք իրերն իրենց անունով կոչենք) և «սև անցքի», որտեղից դեպի հարավ են հոսում ահաբեկիչներ, զենքի ապօրին մաքսանենգություն, իսկ դեպի հյուսիս՝ անօրինական միգրանտների ալիքներ»,- նշել է Լավրովը:

Փոխանցում է euronews-ը: