08.04.2019 17:21

ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է պատժամիջոցներն ընդդեմ Իրանի

ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է պատժամիջոցներն ընդդեմ Իրանի

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, որոնք սահմանվել էին այդ երկրում «մարդու իրավունքների խախտումների» կապակցությամբ:

Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածվել է Բրյուսելում:

«Այսօր Խորհուրդը մինչև 2020 թ. ապրիլի 13-ը երկարացրել է  ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների  ԵՄ սահմանափակող միջոցների ժամկետը»,- ասվում է հայտարարության մեջ:

Խորհուրդը հիշեցնում է, որ ԵՄ պատժամիջոցները մտցվել են 2011 թ., դրանք գործում են 82 մարդու և մեկ կազմակերպության նկատմամբ: Այդ սև ցուցակի բոլոր անդամներին արգելվում է մուտքը Եվրամիություն, իսկ նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման, եթե դրանք հայտնաբերվեն եվրոպական բանկերում:

Բացի այդ, պատժամիջոցները արգելում են Իրան ներմուծել այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել երկրի ներսում «հալածանքների», ինչպես նաև հեռուստահաղորդակցությունները լրտեսելու համար:

Փոխանցում է tass.ru-ն: