08.04.2019 17:42

Ռուանդայում տեղի է ունեցել սգո արարողություն՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

Ռուանդայում տեղի է ունեցել սգո արարողություն՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

Ռուանդայում սգո արարողություններ են տեղի ունեցել 25 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին, երբ 100 օրվա ընթացքում զոհվել էր, տարբեր գնահատականներով՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ թութսի ազգության ներկայացուցիչներ:

Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն, որը գլխավորել է գենոցիդին վերջ դրած աշխարհազորայինների ուժերը, երկրի մայրաքաղաքում զոհերի հիշատակի հուշահամալիրում վառել է կրակը:

«1994 թ. ոչ մի հույս չկար, միայն խավար էր: Այսօր այստեղից լույս է տարածվում»,- ասել է երկրի նախագահը:

Արարողություններին մասնակցել են մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Մեր սերնդի պարտքն է երբեք  չմոռանալ, թե ինչ վայրենությունների են ընդունակ մարդիկ: Միայն այդ մասին հիշելով մենք կարող ենք պայծառ ապագա կառուցել»,- ասել է նա:

Փոխանցում է euronews-ը: