09.04.2019 12:40

ԱԺ-ն ընդունեց Քաղաքացու օր սահմանող օրենքը

ԱԺ-ն ընդունեց Քաղաքացու օր սահմանող օրենքը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: 

Ըստ արդեն ընդունված օրենքի նաև՝ եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

«Ազատության» փոխանցմամն, նախագծին այսօր կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: