09.04.2019 13:26

ԶԼՄ. ՀԱՀ նախկին նախագահը կասկածվում է Քադաֆիի փողերը յուրացնելու մեջ

ԶԼՄ. ՀԱՀ նախկին նախագահը կասկածվում է Քադաֆիի փողերը յուրացնելու մեջ

ՀԱՀ նախկին նախագահ Ջեյքոբ  Զուման կասկածվում է Մուամար Քադաֆիի փողերը յորացնելու մեջ, գրում է The Sunday Times-ը:

Ինչպես նշում է պարբերականը, Լիբիայի առաջնորդը 2011 թ. իր մահից քիչ առաջ Զումային է փոխանցել առձեռն 30 մլն դոլար, որը երկար ժամանակ պահվում էր Նկանդլեում  նրա անձնական նստավայրում, իսկ վերջերս տեղափոխվել է Էսվաթինի թագավորություն (նախկինում՝ Սվազիլենդ):

Հրապարակված լրագրողական հետաքննության համաձայն՝ ՀԱՀ նախագահը պետության վերջին ղեկավարն է եղել, որ հանդիպել է Քադաֆիի հետ: Դա եղել է քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ներխուժման ամենաթեժ շրջանում, երբ նրա ռեժիմի ճակատագիրն արդեն կանխորոշված էր: Զուման եկել է, որ Քադաֆիին համոզի հեռանալ Լիբիայից՝ նրան ապաստան առաջարկելով իր երկրում:

«Քադաֆին հրաժարվել է հեռանալ: Նա ասել է, որ կմեռնի իր երկրում: Նա Զումային է փոխանցել փողը և խնդրել է. «Լավ փաստաբան գտիր ինձ համար, եթե ինձ բռնեն և հանձնեն Միջազգային քրեական դատարանին»»,- իր աղբյուրի խոսքն է մեջբերում թերթը: Քադաֆիի մահվան դեպքում, ըստ  աղբյուրի, Լիբիայի առաջնորդը խնդրել է գումարը փոխանցել իր ընտանիքին: Սակայն հետագայում, ինչպես ենթադրում է The Sunday Times-ը, այդպես էլ շարունակվել է պահվել Զումայի մասնավոր նստավայրում, և հիմա ոչ թե Քադաֆին, այլ հենց Զուման կարիք ունի հոգալու իր դատական ծախսերը: Առջևում անցյալ տարի դատախազության կողմից վերսկասված գործի քննությունն է՝ կոռուպցիայի, շորթման և 1990-ական թթ. վերջին ֆրանսիական Thales ընկերությունից զենք գնելիս ռեկետի 783 դրվագներով, երբ Զուման դեռ փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:

Փոխանցում է tass.ru-ն: