26.01.2013 15:15

Դիեգո Լոպեսը` «Ռեալի» նոր դարպասապահ

Դիեգո Լոպեսը` «Ռեալի» նոր դարպասապահ

Մադրիդի «Ռեալը» պայմանավորվածություն է ձեռք բերել «Սեւիլյայի» հետ` վերջինիս տրանսֆերի շուրջ: 31-ամյա դարպասապահը կարիերան կշարունակի «Ռեալում»: Լոպեսը «Ռեալի» հետ պայմանագիր կկնքի, որը կգործի մինչեւ 2017թ. հունիսը, հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Լոպեսը «Ռեալի» դպրոցի սան է: Այս մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնությունում 8 հանդիպում է անցկացրել:

Հիշեցնենք, որ օրերս «Ռեալի» հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը վնասվածք է ստացել եւ մոտ 3 ամիս բաց կթողնի: