09.04.2019 15:06

Կոլումբիայի նախագահը կհանդիպի հնդկացի առաջնորդների հետ՝ չնայած կյանքին սպառնացող վտանգին

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, չնայած իր նկատմամբ հնարավոր մահափորձի մասին տեղեկությանը, այսօր մեկնում է Կաուկա դեպարտամենտ, որտեղ հանդիպում կունենա բնիկ ժողովուրդների առաջնորդների հետ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Կոլումբիայի ազգային պաշտպանության նախարար Գիլյերմո Բոտերոն:

«Նախագահը կմասնակցի բնիկ ժողովուրդների առաջնորդների հետ հանդիպմանը, որը, սակայն, տեղի կունենա այն վայրում, որը կընտրեն անվտանգության ապահովման ուժերը»,- ասել է նախարարը:

Կոլումբիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նաև հավելել է, որ իրավապահ մարմինները «կրկնապատկել են ուժերը և ամեն ինչ անում են՝ ցանկցած ահաբեկչական ակտ կանխելու համար»:

Կոլումբիայի բնիկները բողոքի ցույցեր են անցկացնում մարտի 10-ից: Հնդկացիները պահանջում են հարգել իրենց իրավունքները, մեծացնել ֆինանսավորումը, բարձրացնել անվտանգության մակարդակը: Բողոքի ակցիաների ընթացքում փակվել է Պանամերիկյան մայրուղու մի մասը:

Հինգշաբթի Semana ամսագիրը տեղեկացրել է, որ Վնեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը կապ ունի բողոքի այդ ցույցերի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: