09.04.2019 15:29

Կոնգրեսականը մտադիր է առաջադրվել 2020 թ. ԱՄՆ նախագահի ընտրություններում

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆոռնիա նահանգից ընտրված Էրիկ Սուոլուելը հայտարարել է Դեմոկրատական կուսակցության կողմից  2020 թ. Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին:

«Ես Կոնգրեսում եմ վեց տարի: Ես իմ երկիրը պաշտպանել եմ հետախուզության հանձնաժողովում, երբ մեր դեմոկրատիան մազից էր կախված: Ես շատ բան եմ արել, բայց կարող եմ շատ ավելին անել»,- հայտարարել է նա CBS հեռուստատեսության եթերում: Կոնգրեսականի նախընտրական ծրագրի հիմնական կետը դառնալու է ԱՄՆ սահմանադրության երկրորդ լրացման փոփոխությունը՝ ազատորեն զենք կրելու իրավունքի վերաբերյալ:

«Ես զրուցել եմ դասասենյակներում նստած երեխաների հետ, նրանք վախենում են, որ դառնալու են զենքի կիրառմամբ հերթական բռնության զոհը: Ես տեսնում եմ, որ Վաշինգտոնը, լռության րոպեից հետո, ոչինչ չի անում: Եվ ես տեսնում եմ օրենսդիրների, որոնք իրենց զենքն ավելի են սիրում, քան մեր երեխաներին»,- ասել է Սուոլուելը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սուոլուելը  հետախուզության և իրավաբանության հանձնաժողովի անդամի կարգավիճակում իրեն դրսևորել է որպես Սպիտակ տան քաղաքականության ամենակոշտ քննադատներից մեկը:

ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել արդեն 20 դեմոկրատ:

Փոխանցում է tass.ru-ն: