10.04.2019 12:00

Վլադիվոստոկի քաղաքապետը դատապարտվել է 15 տարի ազատազրկման

Վլադիվոստոկի քաղաքապետը դատապարտվել է 15 տարի ազատազրկման

Մոսկվայի Տվերսկյան դատարանը Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Իգոր Պուշկարյովին դատապարտել է 15 տարվա ազատազրկման և 500 մլն ռուբլի (7,7 մլն դոլար) տուգանքի՝ կոռուպցիայի մեղադրանքով: Նախկին քաղաքապետը պատիժն անցկացնելու է խիստ ռեժիմի գաղութում:

Պուշկարյովը Վլադիվոստոկը ղեկավարել է ութ տարի և, ինչպես իր երկու նախորդները, քրեական հետապնդման է ենթարկվել: Հետաքննության վարկածով՝ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելիս նա հովանավորել է «Վոստոկցեմենտ» ձեռնարկության շահերը, որը նախկինում ինքն է ղեկավարել, իսկ ընտրություններից հետո վերաձևակերպել է հարազատ եղբոր՝ Անդրեյ Պուշկարյովի անունով:

Վերջինս իրական պատժից ազատվել է հաշմանդամության պատճառով: Նա դատապարտվել է պայմանական ութ տարվա ազատազրկման և նույնքան տուգանքի:

Փոխանցում է BBC-ն: