10.04.2019 12:52

Ուկրաինա. Նախընտրական բանավեճը տապալման եզրի՞ն է

Ուկրաինա. Նախընտրական բանավեճը տապալման եզրի՞ն է

Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու գաղափարը՝ Պոռոշենկոյի հետ բանավեճն անցկացնել «Օլիմպիական» մարզադաշտում, չի համապատասխանում երկրի ընտրական իրավունքին: Թեկնածուները պարտավոր են հանդիպել հանրային հեռուստատեսության տաղավարում, հայտարարել է ԿԸՀ ղեկավար Տատյանա Սլիպաչուկը:

«Ո՛չ ԿԸՀ-ն, ո՛չ թեկանածուներն իրավունք չունեն խախտելու կանոնները: Բանավեճերը պետք է տեղի ուենան այն կարգով, ինչպես սահմանված է ըստ օրենքի: Իսկ եթե թեկնածուները պայմանավորվում են ինչ-որ ակցիա անցկացնել ընտրական հիմնադրամների հաշվին, ապա այդ դեպքում նրանք ամեն ինչ իրենք էլ կազմակերպում են»,- ընդգծել է Սլիպաչուկը:

Այժմ հայտնի չէ՝ տեղի կունենա՞ հանդիպումը, թե՞ ոչ: ԿԸՀ-ն հայտարարել է, որ ապրիլի 19-ին թեկնածուների համար Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության շենքում պատրաստ կլինի տաղավարը: Իսկ ՆԳՆ-ն էլ տեղեկացրել է, որ Զելենսկու և Պոռոշենկոյի հանդիպման ընթացքում կարգուկանոնը  պատրաստվում է ապահովել հենց «Օլիմպիականում»:

Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին:

Փոխանցում է euronews-ը: