10.04.2019 13:40

ԶԼՄ. Մինչև ապրիլի 19-ը Զելենսկին կառաջարկի ԱԳՆ, ՊՆ և ՈՒԱԾ ղեկավարների իր թեկնածուներին

ԶԼՄ. Մինչև ապրիլի 19-ը Զելենսկին կառաջարկի ԱԳՆ, ՊՆ և ՈՒԱԾ  ղեկավարների իր թեկնածուներին

«Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահական թեկնածու Վլադիմիր Զելենսկին մինչև ապրիլի 19-ը կառաջարկի իր թեկնածությունները արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության ղեկավարների պաշտոններում, քանի որ այդ պաշտոնները նախագահի քվոտան են:

Այդ մասին հաղորդել է ուկրաինական «Լիգա» պարբերականը՝ հղելով Զելենսկու թիմի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ Զելենսկու թիմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նախնական որոշման համաձայն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կառաջարկվի Ուկրաինայի նախկին ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկին, գլխավոր դատախազի պաշտոնը՝ ԱՄՆ նախկին դատախազ Մարթա Բորշչին կամ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն վարչության նախկին ղեկավար Լաուրա Կովեշիին, իսկ ՈՒԱԾ ղեկավարի պաշտոնը՝ այդ գորատեսչության նախկին ղեկավար, Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի մասնակից Իգոր Սմեշկոյին:

Փոխանցում է tass.ru-ն: