10.04.2019 14:00

Ալժիր. Պետության նոր ղեկավար՝ բողոքի նոր ցույցեր

Ալժիր. Պետության նոր ղեկավար՝ բողոքի նոր ցույցեր

Ալժիրում պետության նախկին ղեկավար Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո նախագահի պարտականությունները կատարող է նշանակվել նրա զինակիցը՝ սենատի խոսնակ Աբդելկադեր Բենսալեհը, և երկրում բողոքի նոր ալիք է բարձրացել:

Բենսալեհն ինքը պնդում է, որ ընդամենը օրենքի պահանջն է կատարում: «Քաղաքացիական պարտքը և Սահմանադրությունը պահանջում են, որ ես, Աստծո օգնությամբ, ստանձնեմ ժողովրդի կամքի ու շահերի իրականացման համար պատասխանատվության ողջ ծանրությունը»,- հայտարարել է նա:

Բենսալեհը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու իրավունք ունի 90 օր, այդ ընթացքում նա պետք է արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի:

Նոր ցույցերն Ալժիրում անցնում են «Բենսալե՛հ, հեռացի՛ր», «Կորչի՛ համակարգը» կարգախոսներով: France-Presse-ի գնահատականով՝ մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել մի քանի հազար ուսանողներ, որոնց ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ալժիրյան բանկի հրամանատարությունը հայտարարել է, որ զինվորականները մտադիր են ակտիվ մասնակցություն ունենալ՝ երկրում խաղաղությունն ապահովելու համար:

Փոխանցումէ euronews-ը: