10.04.2019 15:51

Բեռնի Սանդերսը միլիոնատեր է դարձել իր բեսթսելլերի շնորհիվ

Բեռնի Սանդերսը միլիոնատեր է դարձել իր բեսթսելլերի շնորհիվ

Սենատոր Բեռնի Սանդերսը, որը 2020 թ. նախագահական ընտրություններում որպես Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու առաջադրվելու հայտ է ներկայացրել, միլիոնատեր է դարձել բեսթսելլեր դարձած իր գրքի վաճառքից ստացված եկամուտների շնորհիվ: Այդ մասին նա հայտարարել է The New York Times թերթին տված հարցազրույցում:

«Ես բեսթսելլեր- գիրք եմ գրել»,- նշել է Վերմոնթ նահանգից ընտրված սենատորը, որը մասնակցել է 2016 թ. նախընտրական մրցապայքարին և զիջել Հիլարի Քլինթոնին՝ Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու պայքարում:

Խոսքը 2018 թ. հրապարակված Where We Go From Here («Ուր գնալ») գրքի մասին է:

Նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին հայտնել է արդեն գրեթե 20 դեմոկրատ, որոնցից Սանդերսը և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը առաջատարներն են հասարակական կարծիքի հարցումներում:

ԱՄՆ 59-րդ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

Փոխանցում է tass.ru-ն: